admin

Արամ ԱՐՍԵՆՅԱՆ / ԱՂԵ ԼԵՌ

(Երեք գործողությամբ պիես 6+6+6 տեսարանով և 13 գործող անձով) Գործող անձինք ԻՆՔԸ — նորանկախ Հայաստանի կառավարության անդամ ՓՈԼ ՓՈԼԱԴՅԱՆ — ամերիկահայ մագնատ ՀԱՅԿ ՆԱՐԳԻԶՅԱՆ — Հայաստանի կառավարության ղեկավարներից ՀԱՂԹԱՆԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ — Հայաստանի կառավարության անդամ ԲԱՐԴՈՒՂ ԲԱՐԵՂԱՄՅԱՆ — Հայկ Նարգիզյանի օգնականը ՀՈՒՍԻԿ ՊԵՏՈՅԱՆ — Հաղթանակ Վարդանյանի օգնականը ՍԼԱՎԱ ՄԱՆՐԻԿՅԱՆ — բազմաթիվ առևտրական միավորումների սեփականատեր, Ազգային ժողովի պատգամավոր ԱԼԵՔՍԱՆ ԴՈՇԿԱԼՅԱՆ — հայաստանցի գործարար, Ազգային ժողովի պատգամավոր ՎՈՆԻ ՎԱՆԵՑՅԱՆ — ազգային հասարակական գործիչ, Փոլ Փոլադյանի բարեգործական գրասենյակի ղեկավար ԱԲՐԱՀԱՄ ՀԱՐԻՍՈՆ — ամերիկացի գործարար ՊՈՐՏԱՊԱՐՈՒՀԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՏՈՒՑՈՂ...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ / ՀԻՆ ՏՈՒՆԸ

Դրամա երկու մասից Գործող անձինք ԱՐՏԱԿ ՍԻՄՈՆՅԱՆ — թոշակառու մանկավարժ, մոտ 70 տարեկան ՍԻՐՎԱՐԴ ԱՄԻՐՅԱՆ — նրա կինը, նախկին պարուհի, այժմ թոշակառու ՎԱՀԻԿ — մոտ 20 տարեկան ԱՎԵՏ — Արտակի և Սիրվարդի ավագ որդին, մոտ 50 տարեկան ԳՈՒՐԳԵՆ — Արտակի և Սիրվարդի երկրորդ որդին, մոտ 45 տարեկան ՆՈՒՆԵ — Արտակի և Սիրվարդի դուստրը, 40-ին մոտ ԼՈՒՍԻՆԵ — Արտակի դուստրը, մոտ 20 տարեկան ԳԻՐՈՒԿ ՏԻԿԻՆ ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՏՂԱՄԱՐԴ ՃԱՂԱՏ ՄԱՐԴ ՀԱՅՐԻԿ — մոտ 25 տարեկան ԱՌԱՋԻՆ ՄԱՍ Հին, իրացման ենթակա երևանյան տուն: Հյուրասենյակն ու խոհանոցը...

Արթուր ՇՆԻՑԼԵՐ / ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արթուր ՇՆԻՑԼԵՐ / ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կատակերգություն մեկ գործողությամբ Գործող անձինք ՄԱՐԳԱՐԵՏԵ ԿԼԵՄԵՆՍ ԺԻԼԲԵՐՏ Վայելուչ, բայց ոչ շքեղ կահավորված սենյակ, որտեղ ապրում է Մարգարիտեն: Բուխարի: Սեղան, գրասեղան, թիկնաթոռ, խորքում` երկու պատուհան, աջ և ձախ կողմերում` դռներ: Բուխարու մոտ` բազկաթոռի մեջ, ընկողմանել է Կլեմենսը` մուգ մոխրագույն նրբագեղ պիջակով: Ծխում է, թերթ է կարդում: Մարգարետեն կանգնած է պատուհանի մոտ, հետո անցուդարձ է անում սենյակում, մոտենում է Կլեմենսին, խաղում է նրա մազերի հետ: Անհանգիստ է թվում: ԿԼԵՄԵՆՍ — (շարունակելով կարդալ, նրա ձեռքերն ափերի մեջ է առնում, համբուրում է): Հորների գործերը լավ են,...

Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ / ՈՐԲԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ

Դրամատիկ կատակերգություն երկու արարով Գործող անձինք. ՀԱՐՈւԹ- մոտ 25-26 տարեկան ԱՍՏՂԻԿ- մոտ 25 տարեկան ՕՀԱՆ- 60-ին մոտ ՔՆԱՐ- 50-ին մոտ ԻՍԿՈւՀԻ- մոտ 80 տարեկան ՄԱՐՏԻՐՈՍ ԿԻՐԱԿՈՍ ՆՈՐԻԿ- 4-5 տարեկան Արար 1 Պատկեր 1 Հարութի բնակարանը. հյուրասենյակ, սեղանին` գինի, կերակուր: Օհան և Քնար, ապա` Հարութ և Աստղիկ: ՕՀԱՆ — (դռանը մոտենալով): Հզոր փակեր են, կուվալդով էլ չի բացվի: ՔՆԱՐ — Հազար անգամ ստուգեցիր այդ փակերը: ՕՀԱՆ — Միայն` բալգարկայով, բայց բալգարկա ո՞վ կտա: Այսինքն, գուցե նայե՞մ սրա խորդանոցում… Հը՞, ինչ ես կարծում: ՔՆԱՐ —...

Նորայր ԱԴԱԼՅԱՆ / ԱԴԱՄ

  Տարօրինակ խաղ մեկ գործողությամբ Խաղի մասնակիցները ՀԵՂԻՆԵ ԳՈՀԱՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԾԵՐ ՏՂԱՄԱՐԴ ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ Սրճարան: Երեկո: Հազիվ լսելի երաժշտություն: Խորքում ծեր տղամարդը և կինը համբուրվում են և գրկախառնված դանդաղ անցնում հանդիպակաց վարագույրի ետևը: Սրճարանում ոչ ոք չկա, կարծես աշխարհն անմարդաբնակ լինի: Առաստաղից կախված է պայծառ լուսավորված բյուրեղապակյա ջահ: ՀԵՂԻՆԵ — (շփոթված դիտում է շուրջը, գալիս նստում է բեմեզրի սեղանի մոտ: Սիգարետ է վառում): Մատուցո՜ղ… ՄԱՏՈՒՑՈՂ — (սև կոստյումով է, կապույտ թիթեռնիկ փողկապով): Տիկի՞ն… ՀԵՂԻՆԵ — Ես կույս եմ: ՄԱՏՈՒՑՈՂ — Երեկ դուք կին...

Պերճ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ / Դերենիկ ԴԵՄԻՐՃՅԱՆ. ՎԱՐԴԱՆԱՆՔ

Ազատ բեմականացումը՝ Պերճ ԶԵՅԹՈԻՆՑՅԱՆԻ 2 մաս, 23 պատկեր ՄԱՍ ԱՌԱՋԻՆ ՊԱՏԿԵՐ ԱՌԱՋԻՆ Տաճար: ԿԱԹՈՂԻԿՈՍ — Հասավ փորձությունը նենգավորի, տեր Մամիկոնեից, Հազկերտն իր հրովար- տակով ոչնչացնում է հայի կրոնը, հայոց վանքերը, ոչնչացնում է ժողովրդի գոյության հիմքերը, որ ընդունել տա կրակապաշտությունը, ձուլի և վերացնի ամեն դիմադրական գաղափար և ապա ոչնչացնի նաև Հայաստանը իբրև հոգևորականություն, նախարարություն և ժողովուրդ: Դո՞ւք ինչ կասեք: ՎԱՐԴԱՆ — Փորձությունը եկավ փորձելու ամենքիս, տեր հոգևոր: Եթե թուլահոգի գտնվենք` արժանի ենք պատուհասի: ԿԱԹՈՂԻԿՈՍ — Ո՞ւր է մարզպանը, ինչո՞ւ չի եկել: Հատուկ հրավե՞ր պետք...

Ալեքսանդր ՄՈԼՉԱՆՈՎ / ՄԱՐԴԱ­ՍՊԱՆԸ

Գործող անձինք ԱՆԴՐԵՅ ՕՔՍԱՆԱ ՍԵԿԱ ՄԱՅՐ ՍԵՆՅԱԿ ԱՆԴՐԵՅ — Չեմ հասկանում, ինչու, երբ աղոթում ես, անգամ մտքում, լացկանություն է հայտնվում: Ասենք. «Ամենակարող Աստված, աղաչում եմ, ներիր իմ մեղքերը»: Մի՞թե նրան անպայման պետք է, որ ես ամեն ձևի դեմը պառկեմ, թավալ տամ կեղտի մեջ` կուլ տալով փսլինքս ու ներում խնդրեմ: Ինքը դրանից էներգիա՞ է ստանում: Թե՞ դուրն է գալիս: Մի տեսակ էժան ձև է… Ինչ է, չի՞ կարելի նորմալ խոսել, հասուն մարդու պես: Հա, մեղք եմ գործել, պատահել է, ներիր, էլ չեմ անի: Կամ...

Աննա ՅԱԲԼՈՆՍԿԱՅԱ / ՀԱՐԹՈՒԿՆԵՐ

Աննա ՅԱԲԼՈՆՍԿԱՅԱ / ՀԱՐԹՈՒԿՆԵՐ

  Դրամա Գործող անձինք` ՀԱՐԹՈՒԿՈՂ — ՍԱՇԱ, 25 տարեկան երիտասարդ, արդեն գոյություն չունեցող դրոշների և հին հարթուկների կոլեկցիոներ ԿՈԼՅԱ — նրա կրտսեր եղբայրը, 9 տարեկան, կակազում է, բայց երբեմն խոսում է անկաշկանդ ՄԱՅՐ — նրանց մայրը, տարեց կին ՔԵՌԻ — Իվան, նրանց հորեղբայրը, տարեց տղամարդ, կղզու փրկարար կայանի պետը ՊՐՈՖԵՍՈՐ ՇԵԿԼԻ — անգլիացի կոլեկցիոներ ու ճանապարհորդ, 50 տարեկան, խնամված, մարզված, Մարիայի ամուսինը ՄԱՐԻԱ — պրոֆեսորի կինը, ռուս, 30 տարեկան Գործողությունը տեղի է ունենում ցամաքից ոչ հեռու գտնվող կղզում: Կղզին ասես սահմանային գոտի է,...

Սաթենիկ ՂԱԶԱՐՅԱՆ / ԻՄ ՍԻՐԵԼԻ

(ըստ Նուբար Ջանոյանի «Քասիմի գուլպաները» պատմվածքի) Գործող անձինք` ՏՂԱՄԱՐԴ ՏԻԿՆԻԿ ՃԱՄՊՐՈՒԿ Տղամարդը ներս է մտնում, ձեռքի ճամպրուկը դնում է հատակին: ՏՂԱՄԱՐԴ — (կասկածով): Որքան հիշում եմ, իմ ճամպրուկը մոխրագույն էր: (Ուշադիր տնտղում է ճամպրուկը:) Ոչ: Թե՞ կապույտ էր: Սա կապույտ է: Ախ, որ ասում էի` քիչ խմի` չէիր լսում: Ամեն անգամ մի պատմության մեջ ես ընկնում, բայց չես խրատվում: Հիմա էլ ճամպրուկի գույնն է ուրիշ: Եթե միայն գույնը լիներ… Բայց ի՞նչ եմ նստել ու մտածում եմ` կապո՞ւյտ էր, թե՞ մոխրագույն, ավելի լավ է`...

Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ / ՄԵՐՍԵԴԵՍ

Դրամա մեկ գործողությամբ` երեք արարով Հայրենասիրական տրագիֆարս` անտիկ հունական դրամայի մոտիվներով Մաս առաջին` Օրիորդ Զարուհի Մաս երկրորդ` Մադամ Զարուհի Մաս երրորդ` Խեղճ Մերսեդես Գործող անձինք` ԶԱՐՈՒՀԻ — երիտասարդ, համակրելի կին, ներկայացման ընթացքում տարիքը փոխվում է, սկզբում 25-3Օ տարեկան է ՄԵՐՍԵԴԵՍ — նրա ձայնը 50-60 տարեկան կնոջ ձայն է հիշեցնում ԴՈՒՍՏՐ — նորաձև, էքսցենտրիկ, ճչացող արտաքինով աղջիկ, 20-25 տարեկան ՈՐԴԻ — Զարուհու հիվանդ որդին, նախընտրելի է, որ խաղա 30-50 տարեկան տղամարդ, սակայն մանկական պահվածքով, միշտ լուռ է: Դժվար է կռահել, որ նա հիվանդ է...