admin

ԹԵՎ ԴԵՌ ՎԵՐՋԸ ՉԷ, ՍԿԻԶԲՆ ԷԼ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ / Սամվել ԿՈՍՅԱՆ                            

Հայ ազգային դրամատուրգիան կարծես վերածվել է շփոթված զբոսաշրջիկի, ով կորցրել է թատրոնի դուռը և չգիտի՝ ինչպես ներս մտնել: Պատճառը, ըստ բեմադրիչների. «Հայ ժամանակակից դրամատուրգիա հասկացության մեջ ոգևորիչ ոչինչ չկա, ինչ որ բան կիսատ է, ինչ որ բան այն չէ»: Այդպե՞ս է արդյոք: Երբ իմ «Դեռ վերջը չէ…» թատերգությունը պիեսի  անվանակարգում  արժանացավ «Արտավազդի», թվում էր՝ կարող է հետաքրքրել բեմադրիչներին, թեկուզ զուտ  սպորտային հետաքրքրության առումով, թե ինչո՞ւ հենց այդ պիեսը: Սակայն, ավաղ,  նույն լռությունն ու անտարբեր  վերաբերմունքը: Իսկ գուցե այդ պիեսը հենց իրենց ուզածն էր,...

Նինա ՄԱԶՈՒՐ / ԱՄՈԿ (P. S.)

  Ըստ Ստեֆան Ցվեյգի համանուն նովելի Պիես մեկ դերասանի համար Սենյակ (սև կամ սպիտակ «կաբինետ»)՝ սեղան, աթոռ, հնարավոր է՝ մահճակալ: Ամենուրեք նավերի մանրակերտեր են: Մյուս սենյակ տանող ենթադրվող դուռը վարագույրով փակ է: ՆԱ — (ինչ-որ բան է սարքում սեղանի մոտ նստած): Պարտք, պարտականություն… Օգ-նել… Այս բառով դուք ստիպում եք շատախոսել: Է՜, չէ, տիրուհիս, շնորհակալ եմ: Խնդրում եմ, չերևակայեք, որ ավելի հեշտ է ձեր առջև բացել իմ ներքին օրգանները՝ մինչև աղիքներս: Կյանքը ավերված է ու ոչ մեկը այն չի վերականգնի: Լսո՞ւմ եք, տիրուհի: (Մոտենում...

Դավիթ ԽԱՉԻՅԱՆ / ՍԱՐԴԱՐԱՊԱՏ 2028

ՆԱԽԱԽՈՍՔ «Ով որ ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, լավ կլիներ, որ գայթակղեցնողի վզից մի մեծ երկանաքար կախվեր և նետվեր ծովի խորքը՝ ընկղմվելու համար: Վա՜յ աշխարհին, քանի որ գայթակղություններն անպակաս են այնտեղ: Գայթակղություններ անպայման պիտի պատահեն, բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով ուրիշները գայթակղության մեջ կընկնեն: Եթե քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր ու դե՛ն նետիր այն, որովհետև ավելի լավ է մեկ ձեռքով կամ կաղ մտնել կյանք, քան երկու ձեռք և երկու ոտք ունենալ և ընկնել հավիտենական կրակի մեջ։ Եվ եթե...

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / ԷՍՄԵՐԱԼԴԱՅԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԸ

Գործող անձինք ԷՍՄԵՐԱԼԴԱ/ԷՍՄԻԿ — ըստ ապրած տարիների` 50-ն անց կենսասեր կին է, բայց ճշգրիտ տարիքը գուշակել համարյա անհնար է ՁԱՅՆԵՐ — տարբեր տեսակի ու երկսեռ, երբեմն անուն են ստանում, բայց դա չէ էականը: Նրանց ձայները պետք են Էսմիկին` սա է էականը: Սենյակ, որը դեռ պահպանել է նախկին բարեկեցության հետքերը: Բեմեզրին մոտիկ` կեղծ լյուդովիկյան ոճի սեղանիկ, վրան` հեռախոս, մատուցարանի վրա` չինական ճենապակյա թեյի սպասք: Դուռը բացվում է, ներս է գալիս Էսմիկը` վերարկուի գայլամորթե օձիքը շքեղ, բայց արդեն խամրած է, սև ֆետրե տղամարդու բերետով է,...

ՉԻՆԱՑԻՆ ԷԼ ԿԱՐՈՂ Է ՇԱՏ ԼԱՎ ՀԱՅ ԴԱՌՆԱԼ / ՄԱՐՈ ՄԱԴՈՅԱՆ-ԱԼԱՋԱՋՅԱՆ

Մարո ՄԱԴՈՅԱՆ-ԱԼԱՋԱՋՅԱՆ ՉԻՆԱՑԻՆ ԷԼ ԿԱՐՈՂ Է ՇԱՏ ԼԱՎ ՀԱՅ ԴԱՌՆԱԼ Գործող անձինք ԼԻԱ — 45  տարեկան է, բուժքույր է ՍԱՄ — Լիայի ամուսինը,  46 տարեկան է, աշխատում է հաշվապահական      գրասենյակում (բեմում նրան չենք տեսնում) ԷԼԵՆ — Լիայի և Սամի դուստրը, 16 տարեկան է, սովորում է Գլենդելի ավագ դպրոցում ՍԵՐԱ — Էլենի դասընկերուհին, 17 տարեկան է ՍՅՈՒԶԻ — Լիայի քույրը, 53 տարեկան է, բանկում մենեջեր է ՋԱՔ — Սյուզիի ամուսինը, 55 տարեկան է, բիզնեսմեն է ՔՐԻՍՏԻՆԵ — Սյուզիի դուստրը, 29 տարեկան է ՋԻԱ —...

Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆ / ԱՆԱՎԱՐՏ ԵՂԵՐԵՐԳ ԽԱՉՎԱԾԻՆ

(Բաց դաս թատերգությամբ) ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ Երեք թուրք պատանի լրագրավաճառներ Մեկը Մյուսը Երրորդը Հայ պատանի լրագրավաճառ` Սահակ Երիտթուրքեր Թալեաթ Էնվեր Ջեմալ Զիա Գեոք Ալփ Նազըմ Բեհաեդդին Շաքիր Հալիմ փաշա Մի քանի երիտթուրք Մեվլան Զադե Ռիֆաթ — թուրք լրագրող Թուրքիո խորհրդարանի պատգամավորներ՝ Նախագահ — Թուրքիո խորհրդարանի Էմմանուելիտե Ֆուատ Արթին Պոշկեզենյան Մաթևոս Նալբանդյան Տիգրան Պարսամյան Տիմիսթոքլի Էֆքալիտիս Մեհմետ Էմին Իլյաս Սամի Ռիզա Թևֆիք — Նոր կառավարության նախագահ Շերիֆ — Պետական խորհրդի նախագահ Ռազմական արտակարգ ատյան Մուստաֆա Արիֆ — Արտաքին գործոց նախարար Ֆեթիհ Օքեստ — Նոր կառավարության...

Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ / ՇԵՔՍՊԻՐ ՓՆՏՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՆԱԽ «ԳԼՈԲՈՒՍ» ԹԱՏՐՈՆ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱԼ

Միշտ եմ ասել՝ դրամատուրգի համար պիեսի բեմադրությունը աղջիկ մարդու տալու պես բան է: Գնա՞ց, էլ քոնը չէ, ինքն իր ընտանիքն ունի՝ իր հարազատներով, սիրելիներով, իսկ դու, որպես հորական տուն, սառն աղբյուր ես նրա համար: Թե որքանով հաջող կլինի այդ «ամուսնությունը»՝ ճակատագրի հարց է: Թագավորի ուզեց՝ թագուհի կդառնա, նախրապանի՝ կթվորուհի: Բայց ի՞նչ անել, երբ շեն-շնորհքով աղջիկդ տանն է մնում, որովհետև փեսացուները խելքները տալիս են Տանյա-Մանյաների,  Ջենիֆերների կամ Ալիզների: «Աղջիկ մարդու տալն էլ մե փեշակ է»,- կասեր դասականը: Անշուշտ, ունենք բեմադրիչներ,  ճշմարիտ արվեստագետներ, ովքեր արդի...

ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ, ՈՐ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԹԱՏՐՈՆԻՑ․․․ / Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Tatron-drama.am-ը զրուցել է Շուշիի Մ․ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի ստեղծագործական կազմի հետ։ Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանը ծնունդով Արցախի Մարալյան-սարով գյուղից է: 1992-ին հուլիսի 12-ին, երբ թշնամին Աշխենի ծննդավայրը գրավել է, ընտանիքով ապաստանել են նախ Արարատում, ապա Արցախում` Շուշիում: Թատերական աշխարհում 2000 թվականից սկսել է իր գործունեությունը, նախ՝ Շուշիի Երվանդ Մանարյանի անվան տիկնիկային թատրոնում, 2008 թվականից՝ Մ. Խանդամիրյանի թատրոնում որպես դերասանուհի, իսկ տնօրեն նշանակվել է 2014 թվականին: 44-օրյա պատերազմը Աշխենին ստիպեց հաստատվել Գյումրիում, բայց այդ նույն պատերազմը անզոր եղավ...

ՄԱՐԴԿԱՅԻՆ  ՃԱԿԱՏԱԳՐՈՎ ՇՈՒՇԻԻ ԹԱՏՐՈՆԸ / Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Որտեղի՞ց է սկսվում թատրոնը, ո՞ւր է գնում… Այս հարցերը կարող են բազմաթիվ պատասխաններ ստանալ, բայց Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի դեպքում միանշանակություն կա. թատրոնն այնտեղ է, որտեղ իր հանդիսատեսն է, գնում է այնտեղ, որտեղ կարող է շնչել ու ապրել, կարող է շունչ տալ, ապրեցնել: Պատերազմը, ցավոք, խմբագրում է բոլոր ծրագրերը, անգամ մարդկային ճակատագիրը: Շուշիի պետական թատրոնն էլ մարդկային ճակատագրով է, բայց չի դադարում իր առաքելության հաստատուն ճանապարհը հարթել: Խոչընդոտները շատ են, թատրոնի ստեղծագործական կազմի ցանկությունը փոքրիկ հանդիսատեսին մշտապես հեքիաթ պարգևելն է։ Այստեղ...

Դավիթ ԽԱՉԻՅԱՆ / ՍԱՐՈՅԱՆ, ՍԱՐՈՅԱՆ…

ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ Երբեք չեմ սիրել օգոստոսի 31-ը: Դպրոցական և ուսանողական տարիներին դա իմ հոգեկան տվայտանքների և ինքնախարազման գագաթնակետն էր, քանի որ հաջորդիվ գալու էր սեպտեմբերի 1-ը: Այդ օրն ամառվա ազատությունն իր տեղն էր զիջում դարակավորված օրակարգին, շուտ քնելուն և շուտ զարթնելուն, իսկ «Սպիտակ ձիու ամառը» մեկեն դառնում էր մելամաղձոտ աշուն… Բայց հետո իմացա, որ օգոստոսի 31-ին է ծնվել Վիլյամ Սարոյանը: Դա մեծ սփոփանք էր, և դրանից հետո օրացույցի այդ օրը գոնե երկակի զգացողություններ էր առաջացնում: Աշնանային տխրությունս սփոփելու համար երազում էի Սարոյանի հետ...