Մանվել ՊՈՂՈՍՅԱՆ / «ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՀՈՒԴԱՅԻ»
Մանվել ՊՈՂՈՍՅԱՆԻ «ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՀՈՒԴԱՅԻ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2000 թ., թիվ 2-ում Մանվել ՊՈՂՈՍՅԱՆ ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՀՈՒԴԱՅԻ Գործող անձինք ՀԻՍՈՒՍ ՀՈՒԴԱ ՍԱՏԱՆԱ ՄԱՐԻԱՄ ՄԱՐԿՈՍ ՂՈՒԿԱՍ ՄԱՏԹԵՈՍ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԳԱՐԱԿԱՏԵՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ Սենյակ: Կանթեղի թույլ լույս: Հուդան մենակ է: ՀՈՒԴԱ Աոաջին մեղքից մինչև օրս Մարդու գործերը դեպի դժոխքի դռներն են վազել, Մեղքերով է սալարկված դժոխքի ճամփան՝ Ուր որ գայթում է կյանքը մարդկային: Նա եկավ, որ մի նոր ճանապարհ դառնա, Եկավ, որ հույսը երկնքից կապի՝ որպես պորտալար,...
