ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ / Անահիտ ԱՐՓԵՆ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ Անահիտ ԱՐՓԵՆ ԿԱՑԱՐԱՆ Տեսարան առաջին․ կին և պոետ ՊՈԵՏ – Կուզե՞ք զրուցենք: ԿԻՆ — Ասելիք չունեմ: ՊՈԵՏ — Ժամանակն անցնի: ԿԻՆ — Արդեն անցել է: ՊՈԵՏ — Կարծում եք՝ չի՞ գա: ԿԻՆ – Կարծեմ՝ չի եկել: ՊՈԵՏ — Մի՛ շտապեք գնալ: ԿԻՆ – Դուք ի՞նչ կապ ունեք: ՊՈԵՏ — Չգիտեմ, թե` ինչ: Կապեր չեմ սիրում: Քմծիծա՞ղ տվիք: Հեգնելու բա՞ն կա: ԿԻՆ – Կապեր չեք սիրում, բայց կապ եք ստեղծում: ՊՈԵՏ — Նկատի ունեք ձեզ հետ խոսե՞լս: ԿԻՆ –...
