ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԱՐՄՄՈՆՈ» 19-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 30-ից հունիսի 15-ը Երևանում, Գյումրիում և Արտաշատում կանցկացվի «Արմմոնո» 19-րդ» միջազգային թատերական փառատոնը։ «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնն իր գոյության մեկ ու կես տասնյակից ավելի տարիների ընթացքում կարողացավ մեր երկրում ձևավորել ու զարգացնել «մեկ դերասանի թատրոն»-ը: «Արմմոնո»-ն տարեցտարի ընդլայնում է իր շրջանակները՝ ի հայտ բերելով նոր անուններ ու հնարավորություն տալով հայ հանդիսատեսին ծանոթանալու միջազգային թատերական իրողություններին: Ցավոք, այս տարի ևս, համավարակով պայմանավորված, փառատոնն արտերկրից դերասաններ չի հյուրընկալի, սակայն առցանց տիրույթում կլինի ակտիվ. առցանց իրենց աշխատանքները կներկայացնեն դերասաններ ՌԴ-ից, Ղազախստանից,...
