ԱԶՆԻՎ ՀՐԱՉՅԱ / Նաիրա ՇԱՀՎԱԼԱԴՅԱՆ
2020 թ. դեկտեմբերին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը հրատարակեց 19-րդ դարի հայ նշանավոր դերասանուհի Ազնիվ Հրաչյային (1853-1919 թթ.) նվիրված մենագրությունը, հեղինակ՝ արվեստագիտության թեկնածու Նաիրա Շահվալադյան: Թատերագետն ընթերցողին է ներկայացնում արտիստուհու անձն ու ստեղծագործական նկարագիրը և ոչ միայն… Գիտական ուսումնասիրության մեջ քննության է առնված հայ դերասանական արվեստի պատմության այն շրջանը, երբ ինչպես Արևմուտքում ու Ռուսաստանում, այնպես էլ հայ իրականության մեջ նոր էր ձևավորվում հոգեբանական ռեալիզմի ուղղությունը, դրվում էին համախմբային (անսամբլային) թատրոնի հիմքերը: Սա 19-րդ դարավերջն է և 20-րդ դարասկիզբը՝ գեղարվեստական նորագույն ձգտումներով,...
