ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ / ՓՈՂ ՍԱՐՔԵԼԸ ԵՎ ՏԱՍՆԻՆԸ ԱՅԼ ՇԱՏ ԿԱՐՃ ՊԻԵՍՆԵՐ
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ «ՓՈՂ ՍԱՐՔԵԼԸ ԵՎ ՏԱՍՆԻՆԸ ԱՅԼ ՇԱՏ ԿԱՐՃ ՊԻԵՍՆԵՐ»-ը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2008 թ., թիվ 14-15-ում ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ ՓՈՂ ՍԱՐՔԵԼԸ ԵՎ ՏԱՍՆԻՆԸ ԱՅԼ ՇԱՏ ԿԱՐՃ ՊԻԵՍՆԵՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԽՆԱՄՔ Հիվանդանոցի ընդունարան։ Գլուխը բռնած տղամարդ։ Մտնում է ալեհեր բժիշկը։ ԲԺԻՇԿ — Տղա է։ ՏՂԱՄԱՐԴ — Բան չեմ հասկանում։ ԲԺԻՇԿ — Տղա։ ՏՂԱՄԱՐԴ — Հասկանում եմ, բժիշկ, դժվար ժամանակներ են, բայց հայրս ինչպե՞ս է։ ԲԺԻՇԿ — Ձեր հա՞յրը։ ՏՂԱՄԱՐԴ — Այո, եկել եմ, որպեսզի իմանամ, թե նա ինչպես է, չնայած գիտեմ, որ...
