Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ / «ԹԱՏՐՈՆ 301»
Tatron-drama.am-ը ի սրտե շնորհավորում է մեր ժամանակների ամենահետաքրքիր և սպասված գրողներից մեկի՝ արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանի ծննդյան օրը՝ մաղթելով նոր՝ միայն խանջյանական գրչին հատուկ Գործեր իր ընթերցողին և հանդիսատեսին: Գուրգեն ԽԱՆՋՅԱՆԻ «ԹԱՏՐՈՆ 301» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2000 թ., թիվ 1-ում ՀԱՅ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅ ԹԱՏԵՐԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆԿարծում եմ՝ չի կարող լինել հայ թատրոն առանց հայ ժամանակակից թատերգության. կարող են լինել լավ, նույնիսկ հրաշալի թատրոններ — դրա ներուժն ունենք — բայց դրանք հայ թատրոն չեն, եթե իրենց ժամանակի հայ...
