Ջրբաժան
2020 թվականի նոյեմբերի 10-ը դարձավ ջրբաժան, վերածվելով կյանքի՝ պատերազմից առաջ և հետո: Դեռ լիովին չենք գիտակցել կատարվածը, բայց արդեն ժամանակն է վերլուծելու, հասկանալու՝ ինչ չի արվել կամ թերի է արվել, բայց առավել կարևոր է եթե ոչ այսօրվա, ապա վաղվա հրատապ խնդիրներն ու անելիքը գոնե ուրվագծել. Ամեն մեկը՝ իր ոլորտում իր մասնագիտական տիրույթում: tatron-dama.am-ի հարցերին պատասխանում է Գեղարքունիքի մարզի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն ՍԱՖԱՐՅԱՆԸ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ «ՍԱԼՈՄԵ» ներկայացման համար tatron-dama.am — Ի՞նչ խնդիր է լուծելու հայ թատրոնը մոտակա տարիներին․ ի՞նչ ասելիք պիտի մոտիվացնի, հերոսի փնտրտուքի ի՞նչ...
