ՎԱՐՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ / ՀՐԱՉՅԱՅԻ ԱՉՔԵՐԻ ԿԱՊՈՒՅՏ ԲՈՑԸ
1895 թվականի նոյեմբերի 24-ին ծնվել է ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ ՎԱՐՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՐԱՉՅԱՅԻ ԱՉՔԵՐԻ ԿԱՊՈՒՅՏ ԲՈՑԸ Շատ է ասվում-խոսվում Հրաչյա Ներսիսյանի աչքերի մոգական ուժի մասին, իսկ պահպանված լուսանկարները սև ու սպիտակ են, ֆիլմերը՝ նույնպես… Որտեղի՞ց պիտի ապագա սերունդներն իմանան, որ նման հայորդի է եղել, որի աչքերի կապույտ բոցից խելահեղվել են ոչ միայն հանդիսականները, այլև խաղընկերները: …1950 թվական, մարտի 19-ը: Սունդուկյանում «Իլյա Գոլովին»-ի պրեմիերան է: Ասենք, որ այն ժամանակ «ամենաառաջնային, ամենակարևոր» թեման սովետական գաղափարախոսությամբ «ծրագրավորված» մարդու թեման էր. թատրոններն ու մշակույթի գործիչները հևիհև ամեն ինչ...
