Արթուր ԷԴԱՐ / «ՀՈԳԵՊԱՀՈՒՍՏ»
Արթուր ԷԴԱՐԻ «ՀՈԳԵՊԱՀՈՒՍՏ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2005 թ., թիվ 8-9-ում ՀՈԳԵՊԱՀՈՒՍՏ Անավարտ դրամա, որ պատահեց երկուսից մեկի հոգու հետ Գործող անձինք ՏՂԱՄԱՐԴ ԿԻՆ Գործողության վայրը ցանկացած քաղաքի ցանկացած բանկի սրահ է, որն, իհարկե, տագնապի գաղտնի ազդանշան ունի: Կին գանձապահին մոտենում է վայելուչ հագած Տղամարդը: ՏՂԱՄԱՐԴ — (սիրալիր): Բարի լույս, տիկին: ԿԻՆ — Բարի լույս, պարոն: ՏՂԱՄԱՐԴ — Ինչ հիանալի եղանակ է այսօր, այնպես չէ՞: ԿԻՆ — Այո, արևից կարծես կյանք է բուրում: ՏՂԱՄԱՐԴ — Դուք շատ պատկերավոր մտածողություն...
