ՄԱՐԻՈ ՖՐԱՏՏԻ / ՄԱՅՐԵՐ ԵՎ ԴՈՒՍՏԵՐ
Պիես-թրիլլեր երկու գործողությամբ Անգլերենից թարգմանությունը՝ Սամվել ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ Գործող անձինք ՄԱՅՐ – վաթսունն անց տիկին ՊԵԳԳԻ — ավագ դուստրը ԷՄԻԼԻ — կրտսեր դուստրը ԲՈԲ — որդին ԷՆՆ — Բոբի կինը ՀԱՅՐ ՄԵՐ ՕՐԵՐ Նրբաճաշակ բնակարան։ Մայրը հեռախոսով խոսում է։ ՄԱՅՐ — Լավ… Հասկանում եմ… Եթե պնդես… Լավ, հավատում եմ… Պեգգին ներս է մտնում՝ դուռը բանալիով բացելով։ Մայրը նշաններով ցույց է տալիս, որ խոսում է։ Պեգգին դանդաղ մոտենում է՝ փորձելով չաղմկել։ ՄԱՅՐ — …Այո՛, հասկանում եմ… Ես միշտ կարող եմ ամեն ինչ հասկանալ, դու գիտես,...
