Ծաղիկներ «Էլջերնոնի» համար․ մի քանի խոսք բեմադրության մասին / Արամ ԴՈՎԼԱԹՅԱՆ
Հուլիսի 27-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ևս մեկ անգամ բեմ բարձրացավ «Ծաղիկներ Էլջերնոնի համար» ներկայացումը: Պրեմիերան կայացել էր մայիսի 2-ին, և մեկ ամիս անց բեմադրությունը նույնպիսի բուռն ծափահարությունների արժանացավ՝ վերստին սրելով հանդիսատեսի հետաքրքրությունը ամերիկյան ժամանակակից գրականության այդ ինքնատիպ ստեղծագործության հանդեպ: Պիեսի հիմքում Դենիել Քիզի համանուն վեպն է, որը Հայկ Ֆելեքյանի թարգմանությամբ 2016 թվականին լույս է տեսել «Անտարես» հրատարակչության կողմից և բավականին լայն տարածում գտել հայ ընթերցողի շրջանում: Վեպի հերոսը մտավոր անկումից դեպի զարգացում և ապա նորից դեպի անկում ընթացող Չարլի...
