admin

Միխաելա ՌՈՆՑՈՆԻ / 610 Bedford Drive

I’m an American (Թատրերգություն մեկ գործողությամբ) Կյանքը հանդուրժել… Կյանքը մերժել… Կյանքը հաղթահարել… ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼ Ժամանակը` երկուշաբթի, 25-ը հունվարի 1943 թ. Վայրը՝ Ֆրանց Վերֆելի տունը Լոս Անջելեսում, 610 North Bedford Drive Ռուպերտի համար՝ երախտագիտությամբ Թարգմանությունը՝ Աշոտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ՆԱԽԵՐԳ Հանդիսասրահը մթնում է: Մատուցասեղանի մոտ կանգնած է Քլիֆֆորդ Օդեթսը: Նա հաղթանդամ տղամարդ է՝ կարճ կտրած մազերով և անշրջանակ, բաց նիկելափայլ ակնոցով: Կրում է բաց մոխրագույն, 35 դոլարանոց կոստյում, հագին կապույտ վերնաշապիկ է՝ նուրբ բրդյա կտորից, որի օձիքը նկատելիորեն մաշված է: Գունագեղ փողկապը ամենաթանկարժեք բանն է նրա...

ՀԱՑԻՆ ԿԵՂՏ ՉԻ ԿՊՆՈՒՄ / Անահիտ ԱՐՓԵՆ

Հեռախոսազանգ: ԱՆԴՐԱՆԻԿ — Ալո: ԱՐՄԵՆ — Բարև: ԱՆԴՐԱՆԻԿ — Բարև… ԱՐՄԵՆ — Ինչպե՞ս ես: ԱՆԴՐԱՆԻԿ — Լավ եմ, ի՞նչ կա…  ԱՐՄԵՆ — Ասի զանգեմ` տեսնեմ ո՞նց ես: ԱՆԴՐԱՆԻԿ — Մահապարտի ձայնո՞վ: Հո բան չի՞ պատահել: Որտե՞ղ ես: Լռություն: ԱՆԴՐԱՆԻԿ — Միայն չասես, թե հեռանում ես Հայաստանից: Լռություն: ԱՆԴՐԱՆԻԿ — Է՜յ… Ալո… (Հասկանալով:) Ախ, դու արդե՜ն հեռացել ես… Թաքո՛ւն-թաքո՛ւն: Հըմ: ԱՐՄԵՆ — Կանչեցին, եկա: Լռություն: ԱՆԴՐԱՆԻԿ — (անսպասելի բղավելով): Խոպա՞ն: Նորից խոպա՞ն ես գնացել: (Դադար:) Արա, հո դու… խելքդ չե՞ս թռցրել: Ամեն քայլափոխին շինարարություն...

«ԵԹԵ ԱՍՏՎԱԾ ՉԿԱ՝ ԹՈՂՏՎՈՒԹՅՈՒՆ Է…» / Նարինե ՍԱՐԳՍՅԱՆ

Նարինե ՍԱՐԳՍՅԱՆ Արվեստագիտության թեկնածու («Փող: Կիրք: Իշխանություն:» ներկայացումը Կ․Ս․Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում՝ Ի․Գոնչարովի «Սովորական պատմություն» վեպի մոտիվներով) «Եթե աստված չկա՝ թողտվություն է»,- իր վերջին խոսքերն է ասում «Փող: Կիրք: Իշխանություն:» ներկայացման գլխավոր հերոսը՝ Պյոտր Ադուևը և այդպիսով ամփոփում բեմադրության ասելիքը: Կ․Ս․Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի նոր ներկայացումը Ի. Գոնչարովի «Սովորական պատմություն» վեպի մոտիվներով է (բեմականացման հեղինակներ՝ Ն. Ստեփանյան, Ս. Շահվերդյանի, բեմադրությունը՝ Ս. Շահվերդյանի): Գրեթե երկու հարյուրամյակ առաջ գրված այդ պատմությունը, պարզվում է, որ սովորական է նաև այսօր, և դա միանշանակ ապացուցում է դասական վեպի ազատ...

ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ ՀԵՏՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

«Թատերական Երևան» ծրագրով Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հրատարակվել են համաշխարհային ճանաչում ունեցող պիեսների գրքեր։ Փարիզի Սորբոն համալսարանի դոկտոր, թարգմանիչ Լուսինե Աբգարյանի թարգմանությամբ լույս է տեսել ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Ուաժդի Մուաուադի «Խոստման արյունը» պիեսների ժողովածուն։ Թարգմանիչը Tatron-drama.am-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել թարգմանական գործընթացից, անդրադարձել թարգմանական խնդիրներին և հայ դրամատուրգների ստեղծագործությունների հանրահռչակմանը։ Վովա Արզումանյան — Լուսինե, վերջերս Ձեր թարգմանությամբ հրատարակվեց Ուաժդի Մուաուադի «Խոստման արյունը» պիեսների ժողովածուն։ Ի՞նչը խթանեց թարգմանելու այս ֆրանսիացի ժամանակակից հեղինակի ստեղծագործությունները։  Լուսինե Աբգարյան — Ուաժդի Մուաուադն այսօր ամենահայտնի ֆրանսագիր թատերական հեղինակներից է,...

ՉԿՐԱԿԵՔ, ԵՍ ԱՐԴԵՆ ՍՊԱՆՎԱԾ ԵՄ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

(Պատմություն մեկ գործողությամբ) Գործող անձինք ԿԻՆ — Միջին տարիքի, խամրած ու գորշ դիմագծերով, չտպավորվող արտաքինով: Հագնված է զուսպ, համարյա գործնական աշխատան­քային խիստ ոճով՝ մինչև ծնկներն հասնող մուգ մոխրագույն փեշ ու բաց մոխրագույն վերնաշապիկ: Միայն հողաթափերն են հուշում, որ դա նրա տնային զգեստն է: ՏՂԱՄԱՐԴ — Միջին տարիքի, հաճելի արտաքինով, ներկայանալի տեսք ունի: Բեմը հյուրասենյակ է, երեք դռներից աջը նախասենյակ է տանում, ձախը՝ խոհանոց, դիմացինը՝ ննջարան: Բեմը դեռ մթության մեջ է, երբ երաժշտություն է հնչում՝ հետզհետե ուժգնանալով: Երաժշտությանը զուգահեռ լսելի է դառնում կանացի ձայն՝...

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ / «ԲԱՆ ՈՒՆԵՄ ԱՍԵԼՈՒ»

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ «ԲԱՆ ՈՒՆԵՄ ԱՍԵԼՈՒ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2009 թ., թիվ 16-17-ում ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ ԲԱՆ ՈՒՆԵՄ ԱՍԵԼՈՒ Ռադիոպիես Ափից Ափ ռադիոյով հաղորդվում է ԵՐԵԽԱՆԵՐԻ Սուրբ Ծննդյան երեկոն: Նվագախումբը կատարում է «Ղողանջե՛ք, զանգերը», ԵՐԵԽԱՆԵՐԸ երգում են բարձրաձայն: Երգն ավարտվում է: ԵՐԵԽԱՆԵՐԸ ծափահարում են ու աղաղակում:  ՀԱՂՈՐԴԱՎԱՐ — (սիրալիր): Հրաշալի էր, երեխանե՛ր: Դե ի՛նչ, զվարճանում ենք, չէ՞: ԵՐԵԽԱՆԵՐ — (բացակաչելով): Այոոո՜…  ՀԱՂՈՐԴԱՎԱՐ – Տիկնա՛յք և պարոնա՛յք, եթե միայն կարողանայիք տեսնել այս երեխաների երջանիկ դեմքերը՝ ձեր սրտերը կջերմանային: Նրանք եկել են Նյու Յորքի տարբեր...

Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ / ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՄՈՒՍԻՆԸ

Ես միշտ նախընտրել եմ ինքնաբուխ, բուռն ծիծաղ առաջացնող  կատակերգությունները, երբ դահլիճը հանկարծ պայթում ու ալիքվում է, երբ այս ու այնտեղից լսվում  են հրճվանքի ծափեր, երբ ծիծաղը մարելուց հետո ինչ-որ մեկը դեռ չի կարողանում զսպել ծիծաղն ու շարունակում է քրքջալ` հարուցելով մյուսների ծիծաղը` այս անգամ արդեն իր չմարող ծիծաղի վրա… Այս ամենը միայն զվարթ տրամադրություններ ստեղծող չեն, դրանք թուլացնում  են հոգեբանական լարվածությունը, վերացնում` բացասական հույզերը, տրամադրում` լավին ու բարուն, ընտանիք են դարձնում հանդիսականին: Ես սիրում եմ իմ «Քաղաքացիական ամուսնուն», որովհետև նա այդպիսին է,  ծիծաղկուն...

Արթուր ԷԴԱՐ / ՍՈՒԻՑԻԴ

Արթուր ԷԴԱՐԻ «ՍՈՒԻՑԻԴ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2009 թ., թիվ 16-17-ում Անավարտ դրամա, որը շարունակվում է այսօր էլ… Գործող անձինք ԱԴԱՄ ԵՎԱ Գործողության վայրը՝ Աստվածաշնչյան դրախտի այգին Դրախտի այգին: Կենտրոնում Բարու և Չարի իմացության ծառն է: Քիչ այն կողմ՝ Կենաց ծառը: Մտնում է Ադամը: Հեռվից՝ Եվան: ԱԴԱՄ — (սրտնեղած): Չէ, Աստված քեզ իմ գլխին պատիժ ստեղծեց, պատի՜ժ… ԵՎԱ — Հիմա էլ պատի՞ժ… քիչ առաջ ասում էիր՝ օգնական… ԱԴԱՄ — Լսիր, կին, դու իրո՞ք անխելք ես, թե՞ ձևացնում ես: ԵՎԱ — Գիտես, որ...

Нина МАЗУР / МИР В ЗРЕКАЛЕ СЦЕНЫ

      Существует ли такое удивительное зеркало, в котором отражается все то, чем живет мир сегодняшний? Так, чтобы отражалось оно не в хладнокровной программе новостей, а было пропущено через живое человеческое сердце? Возможно ли это в принципе?        Если да, то это не что иное, как «зеркало сцены» на международных театральных фестивалях. И редкостная возможность заглянуть в его глубину, чтобы постичь мир и себя в нем, дается раз в году зрителям ганноверского Международного фестиваля камерных спектаклей «МОSТ». В октябре этого года мост между каждым из нас...

Սուրեն ՀԱՍՄԻԿՅԱՆ/ «ՍԱՀՄԱՆԱԳԻԾ»ø

«ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ» ՀԱՆԴԵՍԻ ԱՐԽԻՎ/ ՊԻԵՍՆԵՐ Սուրեն ՀԱՍՄԻԿՅԱՆԻ «ՍԱՀՄԱՆԱԳԻԾ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2008 թ., թիվ 14-15-ում Ուսուցիչներից մեկը ժամանակին ինձ զգուշացրեց. «Երբ գրիչը վերցնում ես ձեռքդ, մի մտածիր, որ գրում ես կյանքիդ վերջին տեքստը»: 18 տարեկանում իմ առաջին պիեսը ընթերցեցի խստագույն քննադատ բարեկամիս՝ Լևոն Ներսիսյանին: Նրա գնահատականը սպանիչ էր. «Դու փորձել ես գրել այն, ինչ չի կարելի գրել»: Ռուսերենով ավելի պարադոքսալ է հնչում, հենց այդպես: «Սահմանագիծ» պիեսը չի պատկանում ոչ առաջին, ոչ երկրորդ դեպքին: Սա միայն տեքստ է, ինչպես իմ հարյուրավոր հոդվածները, տասնյակ...