admin

Նորայր ԱԴԱԼՅԱՆ/ «ԲՈՐԵՆՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Նորայր ԱԴԱԼՅԱՆԻ «ԲՈՐԵՆՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2001 թ., թիվ 3-ում ԹԱՏՐՈՆՆ ԷԼ ՍԵՐ Է Մեր այս աշխարհը մի հսկայական կլոր թատրոն է տիեզերքում, մենք՝ նրա և՛ գործող անձինք, և՛ դերակատարները, և՛ հանդիսատեսները: Մենք ստեղծում ենք մեզ՝ առողջ ու հիվանդ, երջանիկ ու դժբախտ, բանական ու խելագար, հասարակության մեջ և նրանից վտարված ու միայնակ, մեր իրականությունը՝ ինչպես որ կա, մեր աբսուրդը, որը, գուցե, ավելի իրական է: Ի՞նչ է երգում թատրոնը, որը, գուցե, ավելի իրական է: Կարծում եմ, այդ ամենում հնչում է մի...

ՎԱՀԵ ՕՇԱԿԱՆ / «ԱՀԱԲԵԿԻՉԸ»

    ՎԱՀԵ ՕՇԱԿԱՆԻ «ԱՀԱԲԵԿԻՉԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2000 թ., թիվ 2-ում     «Ահաբեկիչը» ֆանթէզի մըն է եւ նաեւ տռամ մը որոնց համերաշխ ագուցումը կը յաջողի եթէ երկուքն ալ լուրջի առնուին թէ հանրութեան եւ թէ բեմադրիչին կողմէ: Մէկ դերասանին նոյն ատեն երկու տարբեր անձերու դերերը խաղալու դժուարութիւնը հարթելու պարտականութիւնն ու հաճոյքը բեմադրիչինն են: «Ահաբեկիչին» վայրին Աւստրալիա եւ Սիտնի քաղաքը ըլլալը պէտք է փոխուի համաձայն այն երկրին ու քաղաքին ուր կը ներկայացուի ան: Նոյնը՝ Բիմպըլ անունը, որ Սիտնիի արուարձաններէն մէկն է:...

Աստղիկ ՍԻՄՈՆՅԱՆ / «ԹՈՒՆԵԼ»

Աստղիկ ՍԻՄՈՆՅԱՆԻ «ԹՈՒՆԵԼ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2008 թ., թիվ 14-15-ում Խոսք գրելը, գոնե ինձ համար, միշտ էլ բարդ է եղել, որովհետև այն, ինչ ուզեցել եմ ասել, պիեսում արդեն ասել եմ։ Թերևս միայն կարող եմ ավելացնել. այս պիեսն առաջարկեց գրել դերասան Վարշամ Գևորգյանը։ Պատմեց այն, ինչ իրեն հուզում է որպես հայ մարդու և հայ արվեստագետի։ Համաձայնվեցի գրել, որովհետև ես էլ իմ ներսում ունեմ նույն խնդիրները, ես՝ առավել ևս, որովհետև հիմա Հայաստանում չեմ ապրում ու ստեղծագործում։ Գրեցի, որովհետև առաջին հերթին ինքս ինձ հետ...

Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ / «ՍԻՄՈՆ ԹԱԳԱՎՈՐԸ»

  Սամվել ԽԱԼԱԹՅԱՆԻ «ՍԻՄՈՆ ԹԱԳԱՎՈՐԸ» պիեսը տպագրվել է «ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ» հանդեսի 2005 թ. թիվ 8-9-ում     Ինքս ինձ չեմ կարողանում համոզել, որ աշխարհի առաջին նժդեհը հայ չի եղել: Եթե հայ է եղել՝ ցավալի է: Բայց երիցս ու յոթնակի ցավալի է, երբ անկախ պետականության հիմքերը գցելով՝ պանդխտության ցուպը չթաղեցինք այդ հիմքում: Խոսքս բախտախնդիրների մասին չէ, որոնք խաչագողի մի նոր հնարք բանեցնելով ծվարում են եվրոպական վտարանդիների ճամբարներում, և ոչ էլ՝ ծույլ պորտաբույծների, որոնք համալրում են բոմժ-հոմլեզների բանակը: Խոսքս նժդեհություն-երևույթի մասին է՝ առհասարակ, որը մեր ժողովրդի...

Գրիգոր ՉԱԼԻԿՅԱՆ / «ՏԵՂԱՏԱՐԱՓ»

Գրիգոր ՉԱԼԻԿՅԱՆԻ «ՏԵՂԱՏԱՐԱՓ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2001 թ., թիվ 3-ում       Ժամանակները փոխվել են, ըմբռնումներն էլ՝ հետը: Նորմալ երկրում այդպես չի լինում: Նայում ես ետ, տեսնում ես, որ այն չի եղել, նայում ես առաջ՝ դժվարանց արահետ է: Գրականությունն անմասն չի կարող մնալ այս երևույթներից: Անիմանալի է մարդու ներաշխարհը: Ամեն մեկին թվում է՝ ինքը համեմատաբար քիչ է վթարվել: Բայց դա միայն խաբկանք է: Ես, որ ի ծնե ապրել եմ արվեստի մեջ, կուսակցությունների չեմ հարել, եթե խոնարհվել, ծնկի եմ իջել, ապա...

Սամվել ԿՈՍՅԱՆ / ԴԵՌ ՎԵՐՋԸ ՉԷ

Զավեշտ վեց պատկերով Գործող անձինք ԱԴԱՄ ԵՎԱ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ — ՄԻՊ, ով կարող է նաև դատավորը լինել ՏՂԱՄԱՐԴ ԿԻՆ ԱՂՋԻԿ ԵՐԵԽԱ ԴԱՏԱՎՈՐ ՊԱՏԿԵՐ ԱՌԱՋԻՆ Ժամանակները փոխվում են, պատմությունն ու առասպելները՝ նույնպես: Հանդիսատեսը պիտի համոզվի, որ իր տեսածը դրախտն է: Խնձորի ծառը խնձորներով՝ պարտադիր է: Անկախ ձևավորման պայմանականություններից՝ ռեժիսորը, դերակատարները իրենց դրախտում են զգալու: Զգացողությունը կարող են ապահովել թռչունների երգն ու համապատասխան երաժշտությունը: Դրախտում Ադամն ու Եվան են` թզի տերևներից պատրաստված հագուստներով: Ադամը երևակայական նիզակով փորձում է խոցել որսին: Եվան լուռ հետևում է...

Հովհաննես ԹԵՔԳՅՈԶՅԱՆ / ԱՐԽԻՎ՝ ՄԱՐԴԻԿ

Գործող անձիք ՊԱՀԱԿ ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ ՓՈՍՏԱՏԱՐ Իրադարձությունները իրապես կարևոր են: Գործող անձանց սեռը և տարիքը կարևոր չեն: Կարծում եմ, պարտադիր է, որ պիեսի երկու գործողություններում դերակատարները չփոխվեն: Պատկեր չկա, դեկոր չկա, բեմ չկա, տեղանքը փակ դաշտ է կամ սենյակ, որը դաշտի 3D շերտերն ունի: Ոչ մի վարագույր: Սիմվոլներ չկան, եթե նույնիսկ կան, ապա աղճատված, աղավաղված ձևով են արտահայտվում: Պիեսում առկա հնչյուններն ու աղմուկը (հեռուստացույցի, ռադիոյի ձայն, գովազդային ընդհատումներ, կենցաղային աժոտաժ) խիստ կարևոր գործողություններ են: Երկու դարակից զուրկ կոմոդ: Կոմոդի աջ անկյունում ոլորող, մետաղյա բռնակ...

ՎԵՐՋԻՆ ԳԱՀԸ / Հ­րաչ  ԲԵԳԼԱՐՅԱՆ

­­ ­Կի­լիկ­յան Հա­յաս­տան: 14-րդ դա­րի վեր­ջին քա­ռորդ: Թա­գա­վո­րութ­յու­նը թու­լա­ցել է ներ­քին երկ­պա­ռա­կութ­յուն­նե­րից և թշ­նա­մի­նե­րի հար­ձա­կում­նե­րից, հայտն­վել Ար­ևել­քի ու Արև­մուտ­քի հա­կա­սութ­յուն­նե­րի կի­զա­կե­տում: Մի կող­մից՝ Հ­ռո­մի Պա­պը, արևմ­տաեվ­րո­պա­կան քրիս­տոն­յա պե­տութ­յուն­նե­րը, իսկ մյուս կող­մից՝ Ե­գիպ­տո­սի Մամ­լուք­յան սուլ­թա­նութ­յու­նը և Ի­կո­նիա­յի սել­ջուկ­յան սուլ­թա­նութ­յու­նը ու­զում են ի­րենց ազ­դե­ցութ­յա­նը են­թար­կել Կի­լի­կիան: Հա­յոց թա­գա­վոր­նե­րի ե­րե­րա­ցող գա­հը փրկե­լու հա­մար հա­յոց իշ­խան­ներն ու կղե­րա­կան­նե­րը ո­րո­շում են Կի­լի­կիա հրա­վի­րել Լ­ևո­նին, ո­րը ֆրան­սիա­ցի ազն­վա­կան էր՝ Լու­զին­յան տոհ­մից, մոր կող­մից՝ ազ­գա­կան Կի­լի­կիա­յի հա­յոց թա­գա­վոր­նե­րին: Այդ քայ­լով փոր­ձում են երկ­րում ա­վե­լի մե­ծաց­նել ֆրան­սիա­կան ազ­դե­ցութ­յու­նը և Ֆ­րան­սիա­յի ու...

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ/ ՀՐԵՇՏԱԿ` ՑՊԱՀԱՆՋ

Խաղ երկու գործողությամբ Գործող անձինք ՀՐԵՇՏԱԿ ՁԱՅՆ ԱՐԱՄՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ` ՏԱՏ – Լևոնի մայրը ԼԵՎՈՆ  ԱՆԱՀԻՏ – Լևոնի կինը ՎԱՀԵ – նրանց որդին, 20 տարեկան ՆԱՐԵ – նրանց աղջիկը, 15 տարեկան ՏԵՍԱՐԱՆ 1 Բեմի անկյունում, կիսախավարի մեջ, Հրեշտակը վրայից գցում է սպիտակ խիտոնը, իսկ երբ մոդայիկ, մեծ պայուսակից սկսում է հանել ինչ-որ իրեր, անկյունը լուսավորվում է: Հագնված է խիպստեր ոճով, իսկ  կեպին նրան չարաճճի դեռահասի տեսք է տալիս: Պայուսակից հանում է արևային ակնոց, հեռախոս: Ակնոցը հարմարեցնում է կեպիին, միացնում է հեռախոսը: Միանում է կապը:...

ԳԵՎՈՐԳ ՉՄՇԿՅԱՆԻ ՀՈՒՇԱՏԵՏՐԸ

Տպագրում ենք (որոշ կրճատումներով) հայ նշանավոր դերասան Գևորգ Չմշկյանի (1834-1915) հուշատետրից մինչև այժմ անտիպ հատվածը, որը վերաբերվում է դերասանի պատանեկան տարիներին և գրված է, ինչպես վկայում է հեղինակը, Գաբրիել Սունդուկյանի հորդորով։ Սույն հատվածը Գ․ Չմշկյանը գրել է իր ծանոթներից մեկի՝ Լիդիայի միջոցով, մեծ դրամատուրգից ստացած ալբոմում։ Ալբոմը գտնվում է Երևանի թատերական թանգարանում, որը և սիրով ընդառաջել է խմբագրությանը՝ տրամադրելով ձեռագիրը՝ հրապարակելու համար։                                                                                                                                 ԽՄԲ․ ՄԱՍՆ Ա I 1815 կամ 16 թվականներին, հայրս Մշուց Թոփրազ գալու անվանված երկրից գաղթել է յուր հոր...