ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Կարինե  ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ 

Կարինե  ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ  ՀՀ վաստակավոր արտիստ    2020 թվականի համար ակնկալիքներս շատ են։ Բավականին աշխատել եմ, հիմքեր դրել, պիտի որ հույսերս արդարանան։ Աննա Բայաթյանիս հետ նոր ներկայացում ենք սկսելու իմ երազած դերակատարմամբ։ Սպասել եմ ծերանամ, որ խաղամ այդ դերը, բայց դեռ գաղտնիք թող մնա։ Հաստա՛տ աղջկաս հետ լիամետրաժ ֆիլմ ենք նկարահանելու։ Աստվածային նոր Օրհնությամբ իմ տուն հաստատ երջանկություն է մտնելու։ Ես դրան երկար եմ սպասել՝ տեսնել զավակներիս երջանիկ ու ապահով: Հավատում եմ, գիտեմ:   Իմ երկրում հույսով ու հավատով սպասում եմ նոր, լավագույն փոփոխությունների։ Էլ բավ է, հոգնեցինք պայքարելուց ու ապրել երազելուց: Ժամանակն է իրագործելու մեր այսքան տարիներ սպասված լավագույն իղձերը: Իմ երամի՝ ընկերներիս հետ իրականացնելու ենք մեր մշակութային ծրագրերը, ու թող տեղները հանգիստ նստեն բոլոր նրանք, ովքեր այսքան տարի գլորման քար են եղել մեր ճանապարհին: Անելիք շատ կա եկող բարի տարում։ Աստված առողջ պահի, զորացնի բոլորիս։  Հայ թատրոններին մաղթում եմ խենթ մտահղացումներ, առողջ մրցակցություն։ Ինքս երբեք որ մեկի հետ չեմ մրցել, այդ պատճառով կուզենայի, որ մեր արտիստներն ավելի ազատ լինեին, առանց կաղապարների ու կապանքների: Շատ կուզենայի, որ իշխանությունները մեծ տեղ տային ազատ ստեղծագործողներին, լրջորեն մտածեն մեր վտանգված մշակույթի մասին։ Թատրոնի մարդկանց՝ փոքրից մինչև մեծ, մաղթում եմ լուրջ մասնագիտացում ու հոգևորի լիություն։ Նոր տարուց խնդրում եմ, որ ոչ միայն թատրոններում, այլ ամենուր մեր երկրում, ամեն ոք իր գործով զբաղվի, իր գործի մեջ մասնագիտանա: Եվ մի բամբասեք, ի սեր Աստծո՜… Ուրախացեք մեկդ մյուսով, սիրելինե՛ր, ու Նոր Տարին թող Բարով ու Սիրով գա:     

Նորայր ԱԴԱԼՅԱՆ

Նորայր ԱԴԱԼՅԱՆ Դրամատուրգ, Արտավազդ մրցանակի դափնեկիր Ըստ ավանդության՝ Արտավազդ արքան ավելի քան 2000 տարի առաջ սկզբնավորեց հայերիս թատրոնը և դրամատուրգիան: Նա նաև դերասան էր ու գրող, մեր պատմության ամենաարվեստագետ, ասել...

Արմեն ԷԼԲԱԿՅԱՆ

Արմեն ԷԼԲԱԿՅԱՆ ՀՀ ժողովրդական արտիստ Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Սիրելի՛ Մելպոմենեի սպասավորներ, շնորհավորում եմ գալիք տոների կապակցությամբ: Մաղթում եմ սեր և բարություն: Սերը միակ հատկանիշն է, որ...

Լյուդվիգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լյուդվիգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Վ. Աճեմյանի անվան թատրոնի տնօրեն Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը շնորհավորում է գալիք 2020 թվականը՝ թատրոնի բոլոր նվիրյալներին, թատերական աշխարհի  ներկայացուցիչներին, թատրոն սիրող ծանոթ ու անծանոթներին՝ մաղթելով...

Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ

Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ Դրամատուրգ, «Արտավազդ» մրցանակի դափնեկիր   Թատրոնին — Բարձրարվեստ բեմադրություններ£ Բարձրաճաշակ հանդիսատես£ Հայ թատրոնի զարգացման տեսլական ձևավորելու անհրաժեշտության գիտակցում` մի բան, որ, կարծում եմ, հնարավոր չէ առանց հայ ժամանակակից...

Грачья ГАСПАРЯН

  Грачья ГАСПАРЯН Режиссер, народный артист РА   В детстве я думал,что Новый год — это праздник для детей,придуманный взрослыми,чтобы замолить собственные грехи за тот дефицит внимания и времени к...