admin

ԾԱՂՐԱԾՈՒՆ կամ ՏՐԱԿՏԱՏ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Հողածածկ, կիսախավար բեմ։ Կենտրոնում կախված է ծաղրածուի հագուստն ու թասակը։ Հայտնվում է դերասանը` ժամանակակից հագնված։ Զգեստափոխվելով` երգում է։ Կար մի թասակ, որը ուներ Երկար լեզու, երկու ականջ։ Իսկ աչք չուներ, որովհետև Այդ թասակը Սկզբից առաջ վերջը գիտեր։ Կար մի թասակ, Որը ուներ երկու լեզու, մեկ սուր ականջ։ Բայց աչք չուներ, որովհետև Այդ թասակը Սկզբից առաջ վերջը գիտեր։ Կար մի թասակ, Առանց լեզու, առանց ականջ, Նաև անաչք, թեև կույր չէր, Որովհետև այդ թասակը Վերջից առաջ սկիզբը գիտեր։ Կար ծաղրածու` առանց թասակ, Չուներ լեզու, աչք...

АМОК (P.S.) / Нина МАЗУР

(по мотивам новеллы Стефана Цвейга) Пьеса для одного актера Комната (белый или черный «кабинет»); стол, стул; возможно, кровать. Повсюду – макеты кораблей. Предполагаемая дверь в другую комнату скрыта занавесом. — Он (мастерит что-то за столом):Долг, долг…  По-мо-гать… Этим самым словцом вы и подбиваете меня на болтовню. Ну нет, сударыня, спасибо! Пожалуйста, не воображайте, что мне будет легче, если я выверну перед вами наружу все свои внутренности, вплоть до кишок. Жизнь моя исковеркана, и никто мне ее не починит. Слышите, сударыня? (подходит к занавеси,...

Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆ / «ԱՎԵՐՎԱԾ ՔԱՂԱՔԻ ԹԱԽԻԾԸ»

IN MEMORIAM — 07.12.1988 Ողբերգություն հույսի առկայծումներով Գործող անձինք  ԿԻՆ, որ կորցել է ճանապարհը  ՏՂԱՄԱՐԴ, որ փնտրում է դատավորին  ՍԻՐԱՀԱՐ, որ չի դադարել սիրելուց  ԱՂՋԻԿ, որ ծնվել է փայտե ողորմելի տնակում ՄԱՅՐ, որ ապրում է Աղջկա հետ նույն տնակում ՏՂԱ, որ 7 տարեկան է, բայց կարծում է՝ 27 տարեկան է  ԾԵՐ ԿԻՆ, որ շալակով տանում է իր տան եղած-չեղածը ԾԵՐՈՒՆԻ, որ գիտե Աշխարհի գաղտնիքը  ՋՈՒԹԱԿԱՀԱՐ, որ նվագում է լարերը կտրված ջութակի վրա  ԱՅՑԵԼՈՒ ԱՌԱՋԻՆ  ԱՅՑԵԼՈՒ ԵՐԿՐՈՐԴ  ԱՅՑԵԼՈՒ ԵՐՐՈՐԴ  ԱՅՑԵԼՈՒ ՉՈՐՐՈՐԴ  ՃԵՐՄԱԿԱԶԳԵՍՏՆԵՐ, որ անմարմին...

Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ / ԹՈՐԳՈՄԱ ՏՈՒՆ. ՀԱՅԿ

Հայկ նահապետի արձակած նետը պատռեց Բելի կուրծքը, սակայն Բելին սպանելով` Բելի մասին չէր նրա ընթացքը, Բելն ընդամենը առիթ էր, նետը թափանցավ նրան` ետ թողեց և շարունակելով սլանալ` իր սլացքի շվվոցով ազդարարեց ի լուր աշխարհի` մենք ենք, հայերս, եկել ենք` մեր ոտքն այս երկրագնդի հողին ամուր զարկելու-դաջելու, մեր տեղն ու ճանապարհը նշելու։ Ուզեցի մասնակից լինել չորսհազարամյա այս նշանավոր, հմայող-հրապուրող իրադարձությանը, գտա ձևը` գնացի և էնտեղից բերեցի այս պիեսը… Ես հավատում եմ, որ էնտեղից է, մնում է` դուք էլ հավատաք։ (պատմաառասպելական դրամա երկու արարվածով) Գործող...

Իշտվան ԷՐԿԵՆ / ԿԱՏՎԱԽԱՂ / ԿԱՏՈՒՆԵՐ ԵՎ ՄԿՆԵՐ

Էլեգիկ կատակերգություն երկու արարով Թարգմանությունը՝ Սամվել ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ Գործող անձինք ԷՐԺԲԵՏ ՕՐԲԱՆ — այրի տիկին, 70-ն անց, բնիկ հունգարացի  ԳԻԶԱ — քույրը, ապրում է արտասահմանում տղայի հետ ՊԱՈՒԼԱ  — Էրժբետի մտերիմ ընկերուհին ՄԻԽԱԻՆԵ ԱԼՄԱՇԻ, ԿԱՏՎԻԿ — ապրում է վարձով Օրբանի տանը ԻԼՈՆԱ — Էրժբետի աղջիկը, ապրում է ընտանիքի հետ ԱԴԵԼԱԻԴԱ  ԲՐՈՒՆԵՌ, ՄՈՐԱՔՈՒՅՐ ԱԴԻ ՎԻԿՏՈՐ ՉԵՐԵՄԼԵՆԻ — նախկին օպերային երգիչ ԻՈԺԻ — բժիշկ, Իլոնայի ամուսինը ՄԱՏՈՒՑՈՂ սրճարանում ԱՐԱՐ ԱՌԱՋԻՆ Բեմի խորքում էկրան, երևում է հին լուսանկար։ ԷՐԺԲԵՏ — Այս լուսանկարը արվել է կա՛մ 1918 թվականին,...

Արմենուհի ՍԻՍՅԱՆ / ԹԱՏՐՈ՞Ն…

Ոչ մեծ սենյակ: Սենյակում գնում-գալիս է երիտասարդ կինը: ԿԻՆ — Եղավ արդեն չորրորդ օրը: Չես զանգում, հա՞: Լա՛վ ես անում: Սպասում ես ե՞ս զանգեմ: Դե ուրեմն շարունակիր սպասել: Երբե՛ք ուրեմն:  Այլևս երբեք ոտքս չի լինելու այդ տանը: Զանգես էլ՝ չեմ խոսելու, այլևս ոչ մի բացատրություն: Բառերն էլ են հոգնել: Միևնույն է՝ ոչինչ չես հասկանալու: Դու ունես մշտական քո նույն արտահայտությունները, մեղադրական նույն ֆրազները՝ բոլոր իրավիճակների համար: Նախօրոք անգիր գիտեմ՝ ինչ ես ասելու: Ասես հետդ ծնված լինեն այդ նույն նախադասությունները: Ոնց եմ ուզում երբեմն  հեռանալ այդ...

Ռազմիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ  / ՄԻՋԱՆՑՔ

                                                            Պիես երկու գործողությամբ  Գործող անձինք ԱՐԱՄ — հայ ծերունի ՄԱՀՄԵԴ – ադրբեջանցի ծերունի ԻՎԱՆ – ռուս երիտասարդ  ԺՈ – ֆրանսիացի դիտորդ  ՋՈ – ամերիկացի դիտորդ                                             ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ  Բեմը հիշեցնում է բնակարան, մեջտեղում երկար միջանցք է, որի վերջում պատուհան է, որից լույս է ընկնում հատակին։ Միջանցքի երկու կողմերում՝ դեմ-հանդիման, սենյակներ են։ Սենյակներից մեկում, մահճակալի կողքին փոքրիկ պահարան է, որի վրա երիտասարդ տղայի լուսանկար է հայկական զինվորական հագուստով, կողքին հայկական դրոշն է, մյուս սենյակում, մահճակալի կողքի փոքրիկ պահարանի վրա ադրբեջանական զինվորական հագուստով երիտասարդ տղայի լուսանկար...

Հրաչ ԲԵԳԼԱՐՅԱՆ / ԲԱԺԱՆՈՒՄ

ՎԵՐՆԱՇԱՊԻԿԸ Աչքերդ սրբիր, քեզ հավաքիր, դու ուժեղ կին ես, Սոֆա: Աշխարհում էնքան վատ բաներ են կատարվում, որ մարդ լսում ու սահմռկում է, մարդ կարդում ու զարմանում է՝ մի՞թե ադամորդին ընդունակ է նման բանի: Բայց պարզվում է՝ ընդունակ է, պարզվում է՝ մարդուց սարսափելի գազան չկա աշխարհում: Աչքերդ սրբիր, քեզ հետ կատարվածը այս աշխարհի համար ոչ սարսափելի է, ոչ էլ տարօրինակ ու զարմանալի: Ազատի համա՞ր ես լալիս: Իզո՜ւր: Էլի պահարանից հանել ես իրեն շատ սազող վերնաշապիկն ու հիշե՞լ ես նրան: Հիշել ես ու լացդ գալի՞ս...

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ «ՈՍՏՐԵՆ ՈՒ ՄԱՐԳԱՐԻՏԸ»

 Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնում նոյեմբերի 22-ին պրեմիերա էր. բեմադրվեց Վիլյամ Սարոյանի «Ոստրեն ու մարգարիտը» փոքր դրաման Էլֆիք Զոհրաբյանի թարգմանությամբ: Ներկայացման բեմադրիչն է Արեն Օսիպյանը: Հաջող դերակատարումներով այս բեմադրությունն ուներ նոր շունչ, նորովի մոտեցում Սարոյանի գողտրիկ ստեղծագործությանը: Երիտասարդ բեմադրիչն ավելի շատ ընդգծել էր պիեսի դրամատիզմը, շեշտադրել ընտանիքի թեման: «Ոստրեն ու մարգարիտը» հաղթող էր ճանաչվել Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթում և ֆինանսավորվել: Ըստ պայմանի՝ 2024-ին այն երկու անգամ պետք է ներկայացվի նաև մայրաքաղաքում: Հանդիսատեսը ջերմությամբ ընդունեց ներկայացումը: «Ոստրեն ու Մարգարիտը» պիեսի հիմքում ընտանիքի պահպանմ­ան խորհուրդն...

Էլֆիք ԶՈՀՐԱԲՅԱՆ / PRO MAX

Տանը: ԱՄՈՒՍԻՆ  Դե էդքան համարձակություն ունես, միանգմամից ամուսնալուծվիր: Ո՞ւմ ես սպասում: Ինչ լինում է, վազում է մոր գիրկը: Նա էլ փոխանակ մեծավարի կանխի սխալներդ, կրակի վրա 150 լիտր բենզին է լցնում: Իսկ եթե մերն իմացավ, հանրապետության կեսը քննարկելու է մեր ընտանեկան թեմաները: Բա ընկերուհիները. պետք է ամեն ինչ մանրամասն իմանան, ամեն ինչ… Մարդ կրակն է ընկնում կնոջն իր հետ  տեղ տանելով. սրան մի նայիր, էն մեկին երկար ես զննում, էդ կարճ շրջազգեստ հագածի հետ ինչի երկար խոսեցիր, նա ինչո՞ւ աչքերը քեզնից չէր կտրում:...