ԴՈՒՔ ՏԵՍՆՈ՞ՒՄ ԵՔ ԻՆՁ / Հասմիկ Ավետիսյան
Հասմիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԴՈՒՔ ՏԵՍՆՈ՞ՒՄ ԵՔ ԻՆՁ Վավերագրական մենախաղ 1 գործողությամբ Պիեսը գրված է ինքնակենսագրական նյութի հիման վրա Գործող անձինք ՀԱՍՄԻԿ — 24 տարեկան, գեղեցկատես, կույր աղջիկ Գործողություններում հայտնվող բոլոր հերոսները վիրտուալ են, կամ նախապես տեսագրված փոքրիկ վավերագրական ֆիլմ-դրվագներով, որոնք ցուցադրվելու են պրոյեկտորով՝ ետնավարագույրին, կամ նախապես ձայնագրված նրանց զրույցներն են: Պիեսում ներկայացված է երկու ժամանակ՝ աղջկա անցյալը նրա հիշողությունների միջոցով, որոնց ցուցադրման ժամանակ աղջկա ուրվագիծն աղոտ է երևում ու ներկան՝ բեմառաջքում, վառ լուսավորված: ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ 1 Տեսարան 1 Բեմ, որը դեռևս մթության մեջ է: Ձայնագրությամբ...
