admin

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԽԱՂԱԼԻՔՆԵՐԸ ԿԱՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԵՆԵԶԻՍ / Սառա ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Վավերագրական պիես` հիմնված բեմադրիչ Նարինե Գրիգորյանի, դերակատարներ Արման Նավասարդյանի, Վարշամ Գևորգյանի հուշերի վրա «Պատերազմի խաղալիքները կամ Հաղթանակի գենեզիս» պիեսի երեք հերոսների պատմությունները ծավալվում են 1990-ականներին, երեք տարբեր վայրերում` Արցախի ամենաթեժ կետերից մեկում, սահմանամերձ մի գյուղում և մութ ու ցուրտ Երևանում` կազմելով երեք միահյուսվող սյուժետային գիծ: Միմյանցից ֆիզիկապես հեռու գտնվող երեխաները, կարծես, երկխոսության մեջ են մտնում, արձագանքում մեկմեկու, կիսում իրենց հոգսերն ու ուրախությունները: Նրանց յուրաքանչյուր պատմություն մի փոքրիկ հաղթանակի արձանագրություն է՝ հաղթանակ թշնամու, ծանր պայմանների և սեփական վախերի հանդեպ: Մանկական այդ մաքուր ու միամիտ...

ՆՈՐ ՏԱՐԻՆ ԵՎ ՀԻՆ ՏԱՐԻՆ / Անուշ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ամանորյա հեքիաթ մեկ գործողությամբ Նկարիչ՝ Նաիրա ԱՀԱՐՈՆՅԱՆ Գործող անձինք ՁՄԵՌ ՊԱՊԻԿ– 50-55 տարեկան ակնոցավոր տղամարդ ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ – 10-13 տարեկան աղջիկ  ՍԱԹԵՆԻԿ – 45-50 տարեկան կին, Ձմեռ Պապիկի օգնականը (կարող է Հին Տարվա դերասանուհին խաղալ) ՄԱՐԻՆԵ ԵՎ ԿԱՐԻՆԵ – 11-15 տարեկան էլֆեր, ամեն ինչ միասին են ասում ու անում ԴՌՆԱՊԱՀ – 35-40 տարեկան տղամարդ (կարող է Գալիք Տարվա դերասանը խաղալ) ՀՈՒՆՎԱՐ – 25-30 տարեկան տղամարդ  ԴԵԿՏԵՄԲԵՐ – 45-50 տարեկան տղամարդ ՀԻՆ ՏԱՐԻ – 45-50 տարեկան կին ԼԵԼՈ – 12-14 տարեկան տղա ԳԱԼԻՔ ՏԱՐԻ –...

Խորեն ԱՐԱՄՈՒՆԻ «ՊԱՏԱՆԴԸ»

Այսօր արձակագիր, դրամատուրգ Խորեն ԱՐԱՄՈՒՆԻՆ նշում է իր 75-ամյա հոբելյանը:  Ծնվել է Իրանում, հայրենադարձել է, ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, արտագաղթել է ԱՄՆ: Թեհրան – Երևան – Լոս Անջելես… Ու կրկին ԵՐԵՎԱՆ, որտեղ երկրորդ տունն է ստեղծել և ապրում է Երևան – Լոս Անջելես օդային երթուղիների ժամանակացույցով: Ստույգ տվյալ չկա, թե առաջին անգամ երբ է գրել-ստեղծագործել, բայց հաստատ է, որ դրանից հետո և առ այսօր գրում-ստեղծագործում է, վկան՝ նրա պատմվածքների, վիպակների, պիեսների ժողովածուները, «Թատրոն» վեպն ու «Դպրոցի ճամփան» հուշապատումը։ Բնական է,...

ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ / ԿՈՒԶԻԿԸ

Գործող անձինք ՄԱՐԻԱՄ ԳԵՎՈՐԳ ԴԱՎԻԹ ԱՎՈ ԿՈՒԶԻԿ I տեսարան Բեմի ձախ կողմում հյուրասենյակն է, աջում` խոհանոցը: Տղամարդը հյուրասենյակում քայլում է կամ ականջը հպում պատին` լսում է: Խոհանոցում կինն է, նա վախեցած նայում է «այնտեղ»: ՄԱՐԻԱՄ — Նա շարժվում է: Ես զգում եմ նրա ամեն մի շարժումը: (Թաքնվում է սեղանի ետևում:) Գարշելի անասուն, ի՞նչ ես ուզում ինձանից… Նա գալիս է իմ կողմը, էլ չեմ դիմանում, շունչս կտրվում է, այսպես ապրելն անհնար է: Ինչի՞ եմ սպասում… ԳԵՎՈՐԳ — Մի ժամ է` անշարժ կանգնած եմ, չեմ...

Խաչիկ ՉԱԼԻԿՅԱՆ / «ԱՆՊՈՉ ՃԳՆԱՎՈՐԸ»

Խաչիկ ՉԱԼԻԿՅԱՆԻ «ԱՆՊՈՉ ՃԳՆԱՎՈՐԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2006 թ., թիվ 11-12-ում   Ինձ ոգևորում է, որ ինձ ոգևորում են վերածնության մոտիվները։ Ուզում եմ հավատալ, որ դա ընդհանրական պահանջ է՝ հաղթահարելու առօրեականության և գռեհկաբանության համատարած ախտանիշը: Թերևս ավելացնեմ, որ այն, ինչ գրվել է, գրվել է միայն տեսնելուց հետո։ Կարելի է ասել, որ սա ներկայացում է՝ կոնսեր­վացված թղթի վրա։ Եվ ինչպես ամեն պահածո, այն ևս իր մեջ ներառում է թու­նավորման որոշակի վտանգ։ Առողջություն ընդ ձեզ… Խաչիկ ՉԱԼԻԿՅԱՆ ԱՆՊՈՉ ՃԳՆԱՎՈՐԸ Պիես 2 գործողությամբ Գործող...

Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ / ՄԻ՛ ԼՌԻՐ, ՌԵՄԻ

  Դրամա երեք գործողությամբ Գործող անձինք ՌԵՄԻ — 25-30 տարեկան, գեղեցիկ, տաղանդավոր երիտասարդ կին Նրա ԱՄՈՒՍԻՆԸ — մոտ 30 տարեկան սիրիահայ երիտասարդ1 Ռեմիի ՀԱՅՐԸ, Ռեմիի ՄԱՅՐԸ — ամենասովորական ամուսնական զույգ. նրանք վիրտուալ կերպարներ են ՏՂԱ — 5-6 տարեկան, լռակյաց երեխա ՖԼԵՅՏԱՀԱՐՈՒՀԻ — պրոֆեսիոնալ ֆլեյտահարուհի է, ցանկալի է, որ նման լինի Ռեմիի դերակատարին, նույն տարիքի, որպեսզի զուգահեռ տարվի նրանց միջև Նախընտրելի է, որ բեմում առկա լինի նաև ջազային կազմ՝ Ֆլեյտահարուհին, նաև կոնտրաբաս և դաշնամուր նվագողներ: Բեմից վեր՝ օդում ճոճվող այլ մի հարթության վրա, տրիոն...

Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ / ԿՈԼԻԶԵՅ 21

(Երգիծական ողբերգություն երկու գործողությամբ)   Այսպես է լինում անհագուրդ անկշտության վերջը՝ արնոտ փոս: Կարծում եմ: Կամ էլ, գոնե, պիեսս է կարծում: Կեցցե՛ թավշյա հեղափոխությունը… Գործող անձինք ԲԱԲԿԵՆ — 50-ին մոտ ՄԻՍԱԿ — 50-ին մոտ ԿԱՄՈ — 50-ին մոտ ԶԱՔԱՐ — 50-ին մոտ ԱՍՏՂԻԿ — մոտ 20 տարեկան գեղեցկուհի ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ Բաբկենի առանձնատունը, առանձնասենյակ, Բաբկենը, Միսակը, Կամոն թուղթ են խաղում: ՄԻՍԱԿ — Էէ, սրանից էլ զզվեցինք: (Գցում է խաղաթղթերը:) ԿԱՄՈ — Փա՞ս: ՄԻՍԱԿ — Փաս… Հա, ենթադրենք՝ փաս, հետո՞: Ես կասեմ՝ փաս, դու կասես՝...

Нина МАЗУР / МОНОЛОГ ПО ПОВОДУ

МОНОЛОГ ПО ПОВОДУ 1 «Сказки о попе и работнике его Балде», поставленной в рамках фестиваля ОNLiFE режиссером Русланом Кутлыевым в исполнении актеров Театра мимики и жеста. С детства мы помним четкую мораль пушкинской сказки: «Не гонялся бы ты, поп, за дешевизной». Жадным быть стыдно, скупым быть плохо, и наказание за это последует. Вот ходит поп по базару поискать кой-какого товару… Именно поискать, ибо платить за него он не собирается. Взял что понравилось, в корзинку положил, а вместо платы перекрестил продавца,- да и будет...

ԳԱՐՍՈՒ/ ԹՅՈ՜Ւ

ԳԱՐՍՈՒԻ «ԹՅՈ՜Ւ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2009 թ., թիվ 18-19-ում Մի օր պապս ծնվեց, որ մի օր դառնար պապ` Սուրեն անունով… Ինչ-որ մի պահի ես, որ Գարիկ անունով թոռն եմ նրա, դարձա ԳարՍու. ես միացա պապիս` նրա մահից հետո… Հիմա ես ու պապս ՄԻ ենք, հիմա ես պապ եմ ու թոռ, հայր եմ ու երեխա… հիմա ես չգիտեմ` ինչ եմ, հիմա` ես… ո՜ւֆ… ավելի դժվար բան կյանքումս չեմ արել. նստեմ ու պատմեմ իմ մասին… հա, որ ի՞նչ: Բարի օր: Ես ԳարՍուն եմ:...

Բոյան ՓԱՓԱԶՈՎ / «ԴԵՎԵՐԻ ԱՌՈՒԾԱԽ»

Բոյան ՓԱՓԱԶՈՎԻ «ԴԵՎԵՐԻ ԱՌՈՒԾԱԽե պիեսը տպագրվել է «Դրամատուրգիաե հանդեսի 2010 թ., թիվ 20-21-ում ԲՈՅԱՆ ՓԱՓԱԶՈՎ ԴԵՎԵՐԻ ԱՌՈՒԾԱԽ՛ (մի հեզիկ կատաղություն) Գործող անձինք ԲԵՆԿՈ  ԿՈ՛ՏԱՐԱ – կարդարաշ, 40 տարեկան ՍԻՄՈՆԱ – մարդաբան, բուլղարա—հունա—գերմանական «կոկտեյլ», 25 տարեկան ՍԵՎԴԱ – կույր, էթնիկ թրքուհի, Բենկոյի ընկերուհին, 30 տարեկան ԳՈԳՈ  ՄՈՒՐԴԱՐ – Բենկոյի եղբայրը` մոր գծով, կարդարաշ, 45 տարեկան ՍԱՆԴՈ  ԷՖԵՆ – Բենկոյի հայրը, բուլղարացի, 75 տարեկան ՏԱՅՉՈ  ԿՈ՛ՏԱՐԱ – Բենկոյի և Մուրդարի պապը, կարդարաշ, 80 տարեկան ՕԳՆՅԱՆ – մասնավոր խուզարկու, 40 տարեկան ՆԱՆԿՈ – Բենկոյի զարմիկը, կարդարաշ,...